ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆին ուղարկում է Մոսկվա՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների, իսկ բանակի նախարար Դեն Դրիսկոլը կհանդիպի ուկրաինացիների հետ: Թրամփն ընդգծել է, որ մտադիր է անձամբ հանդիպել Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների հետ միայն այն դեպքում, երբ պատերազմի ավարտի վերաբերյալ համաձայնագիրը կլինի վերջնական կամ կգտնվի իր վերջնական փուլում:                
 

Վատիկանում եպիսկոպոս են ձերբակալել

Վատիկանում եպիսկոպոս են ձերբակալել
28.06.2013 | 14:59

Իտալիայում փողերի լվացման և հափշտակման մեղադրանքով ձերբակալվել է Հռոմի կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոս, ով աշխատում է Վատիկանի ֆինանսական վարչությունում։ Նույն գործի շրջանակներում ձերբակալվել է ևս 2 մարդ՝ իտալական հատուկ ծառայությունների գործակալ և բրոկեր։ Ձերբակալություններից երկու օր առաջ Հռոմի Ֆրանսցիսկոս պապը հայտարարել էր Վատիկանի բանկի գործունեությունն ուսումնասիրող հանձնաժողովի ստեղծման մասին։

Դիտվել է՝ 2237

Մեկնաբանություններ